Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Tigran Hakobyan2023-09-29T13:58:26+00:00ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյույզերին։ Նախարարը ողջունել և շնորհավորել է նորանշանակ դեսպանին, համոզմունք հայտնել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության նախադրյալներ կան: Ռոբերտ Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել նախարարության հիմնական գործառույթներն ու զարգացման հեռանկարները, նշել, որ տպավորված է տիեզերքի հետազոտության, տիեզերական արդյունաբերության և սարքաշինության ոլորտներում Լյուքսեմբուրգի ունեցած փորձով: Դեսպան Ալեն դը Մյույզերին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, հավելելէ, որ իրատեսական է համարում տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, ստարտափ էկոհամակարգի, տիեզերական գործունեության և կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցությունը Հայաստանի հետ: Դեսպանն առաջարկել է դիտարկել նաև փոխգործակցությունը Լյուքսեմբուրգի «Startups [...]