Գիտատեխնիկական վարչությունում (թվով 5) փորձագետների մրցույթ
Tigran Khachatryan2023-10-23T06:49:28+00:00Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը` Համագործակցության փաստաթղթերի կազմում, ԳՀՓԿ աշխատանքների պլանների նախագծում, ընկերություններում ռազմական նշանակության ապրանքների՝ արտադրության, նորոգման, օգտահանման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների շրջանակներում աշխատատարության և նյութածախսի վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրում, գնահաշվարկների լիարժեք և արդյունավետ ստուգում, ոլորտում լիազոր մարմնի կողմից համաձայնեցման համար իրականացվող աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերի նախապատրաստում, ինչպես նաև առաջարկությունների տրամադրում։ Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն կրթություն. օտար լեզուների տիրապետում. իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում. համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն: Փորձագետը պարտավոր է՝ Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները: Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը: [...]