«Ներուժ 2022» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի հնգօրյա միջոցառման բովանդակային մասի կազմակերպման» նպատակով իրականացվող դրամաշնորհի հատկացման մրցույթ
Narine Yeranosyan2022-10-11T18:59:04+00:00ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է ««Ներուժ 2022» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի հնգօրյա միջոցառման բովանդակային մասի կազմակերպման» նպատակով իրականացվող դրամաշնորհի հատկացման մրցույթ, որի բյուջեն կազմում է 20,000,000 (քսան միլիոն) ՀՀ դրամ: «Ներուժ 2022» ծրագրի նպատակն է խթանել հայաստանյան ձեռնարկատիրական էկոհամակարգը՝ միաժամանակ նպաստելով հայրենադարձությանը և դեպի Հայաստան տաղանդի ներհոսքին։ Ծրագրով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներից հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին ներգրավել՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական և այլ բնույթի աջակցություն տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ Հայաստանում հիմնելու և զարգացնելու համար։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է, մի կողմից, շահառուների համար ապահովել ձեռներեցությամբ զբաղվելու պայմաններ, զարգացնել ձեռնարկատիրական էկոհամակարգը և մյուս կողմից, նպաստել Հայաստանում սփյուռքից բարձր որակավորմամբ [...]