N ԲՏԱՆ-ԴՄ-2022/14 ծածկագրով հայտարարված «Համագործակցություն հայկական աքսելերատորների հետ» դրամաշնորհային մրցույթի արդյունքներ
Tigran Khachatryan2022-12-22T05:46:35+00:00Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության N ԲՏԱՆ-ԴՄ-2022/14 ծածկագրով հայտարարված «Համագործակցություն հայկական աքսելերատորների հետ» դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 30,000,000 մլն ՀՀ դրամ: Դրամաշնորհային մրցույթով սահմանված ժամկետում մրցույթին դիմել էր 4 կազմակերպություն։ Մրցութային հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշման 31-րդ կետը, որոշեց, որ կազմակերպություններից 2-ի հետ կարող է կնքվել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր (հղմամբ ներկայացված է մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրությունը)։ Միաժամանակ, համաձայն ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշման 31-րդ կետի, ներկայացվում է հանձնաժողովի անդամների և քարտուղարի կողմից ստորագրված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունը և այն կազմակերպությունների ներկայացրած հայտերի պատճենները, որոնց [...]