ՀՀ զինանշան

Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն

Tigrankh

Home/Tigran Khachatryan

About Tigran Khachatryan

This author has not yet filled in any details.
So far Tigran Khachatryan has created 99 blog entries.

Ռոբերտ Խաչատրյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում

2023-03-23T09:28:34+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը աշխատանքային այց է կատարել Գյումրի։ Նախարարի առաջին կանգառը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում էր։ Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել տեխնոկենտրոնի ճարտարագիտության և մուլտիմեդիայի լաբորատորիաներով, համակարգչային լսարաններով, ծանոթացել է կենտրոնի ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Այցի շրջանակներում՝ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն էլ կենտրոնի սաներին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային և տեխնոլոգիական կրթության ծրագրերը, կոչ արել մասնակցել դրանց, զարգացնել մասնագիտական հմտությունները և հաջողությունների հասնել։ Հաջորդիվ՝ Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Սինոփսիս» ընկերության Գյումրու մասնաճյուղ և ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող Digital Pomegranate ընկերություն։ Նախարարին են ներկայացվել ընկերության գործունեության առանձնահատկությունները, ձեռքբերումները, նաև՝ խնդիրները։ Նշվել է, որ կարևորագույն հարցերից մեկը որակյալ [...]

Ռոբերտ Խաչատրյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում2023-03-23T09:28:34+00:00

ՀՀ ԲՏԱ նախարարության միջազգային համագործակցության վարչությունում ներգրավված փորձագետի հաշվետվություն

2023-03-17T12:20:13+00:00

Ներբեռնել այստեղ

ՀՀ ԲՏԱ նախարարության միջազգային համագործակցության վարչությունում ներգրավված փորձագետի հաշվետվություն2023-03-17T12:20:13+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը և Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն քննարկել են ոլորտային համագործակցության հարցերի լայն շրջանակ

2023-03-17T09:27:55+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ Գիորգի Շարվաշիձեն իր արդյունավետ աշխատանքով կնպաստի երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտի համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով նախարարության կողմից իրականացվող գործունեությանն ու ծրագրերին՝ Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ այն երկկողմ օրակարգի հնարավորություն է ընձեռնում ոլորտային մի շարք ուղղություններով գործակցության ընդլայնման համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գիորգի Շարվաշիձեն ներկայացրել է Վրաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումները, նշել, որ այն համակարգում է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը և հույս հայտնել, որ երկու երկրների ոլորտային [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը և Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն քննարկել են ոլորտային համագործակցության հարցերի լայն շրջանակ2023-03-17T09:27:55+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ելույթ է ունեցել Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովին (WSIS 2023)

2023-03-15T14:19:33+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 14-ին հեռավար մասնակցել և ելույթ է ունեցել Ժնևում կայացած Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովին (WSIS 2023)։ Գագաթնաժողովի այս տարվա թեման էր «WSIS գործունեության ուղղություններ՝ վերականգնման բարելավման և ԿԶՆ-ների ձեռքբերումների արագացման համար»: Նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր ելույթում ողջունել է գագաթնաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին ու նշել. «Մենք կարևորում ենք միջազգային և տարածաշրջանային համագործակցության դերը՝ միտված արագ զարգացող և փոփոխվող աշխարհում ամենօրյա մարտահրավերները հաղթահարելուն: Մի շարք ոլորտներում մենք բախվում ենք նմանատիպ խնդիրների, ինչը պահանջում է շարունակական երկխոսություն՝ ընդհանուր լուծումներ գտնելու համար։ Այս համատեքստում ՄԱԿ-ի և նրա տարբեր գործակալությունների, ինչպես նաև Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համագործակցությունը զգալիորեն օգնում [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ելույթ է ունեցել Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովին (WSIS 2023)2023-03-15T14:19:33+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է  Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

2023-03-15T14:01:00+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Կողմերը ողջունել են միմյանց, անդրադարձել բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա գործակցությանը, ոլորտային նախարարությունների և ընկերությունների միջև աշխատանքային հանդիպումների, համատեղ ծրագրերի իրականացման կարևորությանը։ Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև շատ դինամիկ հարաբերություններ են ձևավորվել, որոնք զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունեն։ Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին՝ կարևորելով Հայաստանի և Ղազախստանի միջև տեխնոլոգիական ոլորտի գործակցության զարգացումը, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում նպաստել հետագա արդյունավետ համագործակցությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, տեխնոլոգիական կրթության, տիեզերական տեխնոլոգիաների, մի շարք այլ ուղղություններով [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է  Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին2023-03-15T14:01:00+00:00