ՀՀ ԲՏԱՆ շուկայի զարգացման վարչության պետի (ծածկագիր՝ 24-32.6-Ղ3-1) պաշտոնը համալրելու համար տրված հայտարարության օրինակ
Tigran Hakobyan2023-05-03T17:04:18+04:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԲՏԱՆ շուկայի զարգացման վարչության պետի (ծածկագիր՝ 24-32.6-Ղ3-1) մրցույթ Արտաքին մրցույթ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության պետի (ծածկագիր՝ 24-32.7-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության պետի (ծածկագիր՝ 24-32.6-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՈՒՍԱՊԱՏՃԵՆՆԵՐ Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց [...]