ՀՀ զինանշան

Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն

tigran.hakobyan

Home/Tigran Hakobyan

About Tigran Hakobyan

This author has not yet filled in any details.
So far Tigran Hakobyan has created 27 blog entries.

Ամազոն Վեբ Սերվիսը կաջակցի Հայաստանի կինոարտադրության թվայնացմանը

2023-03-22T14:17:25+00:00

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Կատապուլտ» ծրագրի շրջանակներում մարտի 22-ին տեղի է ունեցել աշխատաժողով, որը նվիրված էր Հայաստանի կինոարտադրության թվայնացման գործընթացին Ամազոն Վեբ Սերվիսի (Amazon Web Services) մասնագիտական աջացությանը։ Միջոցառմանը մասնակցել են պետական, միջազգային, մասնավոր կառույցների ներկայացուցիչներ, Ամազոն Վեբ Սերվիսից հրավիրված փորձագետներ։ Աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մաթաշյանը, Ամազոն Վեբ Սերվիսի ռազմավարական նախաձեռնությունների ղեկավար Մարկ Վիերստրան։ Գևորգ Մանթաշյանը ողջունել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը նման նախաձեռնության համար, նշել է, որ Հայաստանը թևակոխել է թվայնացման ռազմավարության իրագործման արդի, որի ընթացքում շատ կարևոր է տեխնոլոգիական ենթակառուցվածքի արդիականացումը, ինչը նոր հնարավորություններ կբացի տարբեր գործընկերների՝ այդ [...]

Ամազոն Վեբ Սերվիսը կաջակցի Հայաստանի կինոարտադրության թվայնացմանը2023-03-22T14:17:25+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Պոլիտեխնիկի 90-ամյակի առթիվ

2023-03-03T12:07:09+00:00

Շնորհավորում եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բոլոր տարիների ուսանողներին, դասախոսներին, բոլոր նրանց, ովքեր իրենց գիտելիքներն ու կարողություններն են ներդրել Հայաստանի տեխնոլոգիական կրթության մայր բուհի զարգացման ու բարգավաճման գործում։ Իր սկզբնավորման առաջին տարիներին ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ, ժամանակի ընթացքում Պոլիտեխնիկը դարձել է Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը, Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը։ Պոլիտեխնիկական համալսարանն այսօր աշխատում է ժամանակի մարտահրավերներին համահունչ, կրթության և գիտության մեջ ներդնելով նորարարական, առաջադեմ մոտեցումներ ու տեխնոլոգիական լուծումներ՝ միևնույն ժամանակ պահպանելով, շարունակելով ու զարգացնելով նախորդ սերունդների գիտական ժառանգությունն ու ավանդույթները։ Երկարամյա գործունեության ընթացքում բազամաթիվ սերունդներ են կրթվել այստեղ՝ իրենց ունեցած մեծ պոտենցիալի, առաջադեմ մտքի, ձեռբերումների ու տաղանդի շնորհիվ [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Պոլիտեխնիկի 90-ամյակի առթիվ2023-03-03T12:07:09+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «Համաշխարհային իրերի ինտերնետ կոնվենցիա» (WIOTC 2022) ամենամյա խորհրդաժողովին

2023-02-13T09:51:50+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը փետրվարի 10-ին տեսաուղերձի միջոցով մասնակցել է Պեկինում կայացած «Համաշխարհային իրերի ինտերնետ կոնվենցիա» (WIOTC Annual Conference) խորհրդաժողովին: Նախարարը հանդես է եկել բացման խոսքով, որում մասնավորապես նշել է. «Խորհրդաժողովը կարևոր հարթակ է՝ քննարկելու տարբեր թեմաներ, որոնք առնչվում են իրերի ինտերնետի և թվային տնտեսության կայուն զարգացմանը, ինչպես նաև համաշխարահային տնտեսության և հասարակության նորարարական առաջընթացին։ Ակնհայտ է, որ թվայնացումը և իրերի ինտերնետը զգալի փոփոխություններ են բերել բազմաթիվ ոլորտներում՝ ապահովելով որակյալ ծառայություններ և ավելի խելացի հանրային ենթակառուցվածք: Վերջին տարիների համաճարակը ցույց տվեց, որ թվային տնտեսություն և հասարակություն ունենալը վճռորոշ դեր է խաղում նաև արտակարգ իրավիճակներում։ Հայաստանի կառավարությունը կարևոր [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «Համաշխարհային իրերի ինտերնետ կոնվենցիա» (WIOTC 2022) ամենամյա խորհրդաժողովին2023-02-13T09:51:50+00:00

Մեկնարկել է «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

2023-02-08T10:11:55+00:00

Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսը և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին: Հայտ ներկայացրած ընկերությունների ընտրությունը կկատարվի անկախ գնահատող և ընտրող հանձնաժողովի կողմից: Մասնակցության հայտը կարող եք լրացնել մինչև 12.02.2023թ. հետևյալ հղումով: «ԴիջիԹեք 2022» տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսի նպատակն է մեկ տանիքի տակ ներկայացնել հայկական տեխնոլոգիական ներուժն ու հնարավորությունները, ստեղծել ներքին և արտաքին երկխոսության ու գործնական քննարկումների հարթակ, բացահայտել ոլորտում իրականացվող փոփոխությունները։ Ցուցահանդեսին նախատեսվում է ավելի քան 120 տեղական և արտասահմանյան ընկերությունների մասնակցություն, մոտ 80000 այցելու: «DigiTec Summit [...]

Մեկնարկել է «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը2023-02-08T10:11:55+00:00

Հայաստանի և Էստոնիայի միջև ստորագրվել Է փոխըմբռնման հուշագիր

2023-01-20T11:37:47+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ղեկավարած պատվիրակության կազմում հունվարի 15-ից 17-ը աշխատանքային այցով գտնվել է Էստոնիայի Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախարար Խաչատրյանը հունվարի 17- ին Տալլինում հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության ձեռնարկատիրական գործունեության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Քրիստիան Յարվանի հետ, քննարկել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում գործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են՝ «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Էստոնիայի Հանրապետության տնտեսական հարցերի և հաղորդակցության նախարարության միջև նորագույն տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Ստորագրված փաստաթղթով կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ աջակցելով թվային տեխնոլոգիաների զարգացման գործում շահագրգիռ [...]

Հայաստանի և Էստոնիայի միջև ստորագրվել Է փոխըմբռնման հուշագիր2023-01-20T11:37:47+00:00

Կայացել է ՏՀՏ առաջնորդների հանդիպում–ֆորումը

2023-01-16T07:45:48+00:00

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ հունվարի 13-ին տեղի է ունեցել ՏՀՏ առաջնորդների հանդիպում–ֆորումը՝ «Խթանել երկխոսությունը» խորագրով: Ֆորումին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Նա կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք հարթակ են հանդիսանում ոլորտի ընկերությունների հետ երկխոսություն ձևավորելու և համատեղ ոլորտի առջև ծառացած խնդիրները քննարկելու համար: «Բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված ներկա և նախատեսվող պետական ծրագրեր» թեմայով նիստի շրջանակներում Դավիթ Սահակյանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը՝ հարկային արտոնությունների, դրամաշնորհների տեսքով, խոսել Ազգային վենչուրային ֆոնդի մասին, պատասխանել ընկերությունների ներկայացուցիչների հարցերին: Նախարարի տեղակալը մասնակիցներին տեղեկացրել է նաև, որ նախատեսվում [...]

Կայացել է ՏՀՏ առաջնորդների հանդիպում–ֆորումը2023-01-16T07:45:48+00:00

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վարչության փորձագետի կողմից 2022 չորրորդ եռամսյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ

2023-01-09T13:33:56+00:00

Ներբեռնեք այստեղ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վարչության փորձագետի կողմից 2022 չորրորդ եռամսյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ2023-01-09T13:33:56+00:00

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչության փորձագետի կողմից 2022 չորրորդ եռամսյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ

2023-01-09T13:33:28+00:00

Ներբեռնեք այստեղ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչության փորձագետի կողմից 2022 չորրորդ եռամսյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ2023-01-09T13:33:28+00:00

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի որակի վերահսկողության վարչության փորձագետի կողմից 2022 չորրորդ եռամսյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ

2023-01-09T13:32:44+00:00

Ներբեռնեք այստեղ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի որակի վերահսկողության վարչության փորձագետի կողմից 2022 չորրորդ եռամսյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ2023-01-09T13:32:44+00:00

ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման վարչության փորձագետի հաշվետվություն. 30.07.2022-30.12.2022

2023-02-02T11:24:07+00:00

Ներբեռնեք այստեղ

ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման վարչության փորձագետի հաշվետվություն. 30.07.2022-30.12.20222023-02-02T11:24:07+00:00