Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին
Narine Yeranosyan2023-05-02T10:55:09+00:00ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Կողմերը ողջունել են միմյանց, անդրադարձել բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա գործակցությանը, ոլորտային նախարարությունների և ընկերությունների միջև աշխատանքային հանդիպումների, համատեղ ծրագրերի իրականացման կարևորությանը։ Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև շատ դինամիկ հարաբերություններ են ձևավորվել, որոնք զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունեն։ Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին՝ կարևորելով Հայաստանի և Ղազախստանի միջև տեխնոլոգիական ոլորտի գործակցության զարգացումը, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում նպաստել հետագա արդյունավետ համագործակցությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, տեխնոլոգիական կրթության, տիեզերական տեխնոլոգիաների, մի շարք այլ ուղղություններով [...]