ՀՀ զինանշան

Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն

narine

Home/Narine Yeranosyan

About Narine Yeranosyan

This author has not yet filled in any details.
So far Narine Yeranosyan has created 36 blog entries.

Հոկտեմբերի 31-ին հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

2022-11-01T11:10:17+00:00

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին` ժամը 08:00 - 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը,  կանջատվեն նաև Երևանի հաղորդիչ կենտրոնից սփռվող FM տիրույթի ռադիոալիքները։ Հեռարձակման դադարեցումը պայմանավորված է Երևանի հաղորդիչ կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի արդիականացման և արբանյակային հաղորդիչ անտենայի վրա անհետաձգելի պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներով։    

Հոկտեմբերի 31-ին հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի2022-11-01T11:10:17+00:00

Ավարտվեց «Ներուժ 3.0» ծրագիրը. հայտնի են հաղթողները

2022-11-01T13:40:32+00:00

Ավարտվեց «Ներուժ 3.0» ծրագիրը. հայտնի են հաղթողները   Դիլիջանում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի պաշտոնական փակման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը: Ռոբերտ Խաչատրյանը ողջունել և շնորհավորել է հաղթողներին, ծրագրի բոլոր մասնակիցներին, ովքեր կարևոր են համարել դիմել և այս ծրագրի շրջանակներում ներկայացնել նախագծեր, որոնք նախատեսում են հայրենիքում իրագործել՝ ի նպաստ մեր երկրի առաջընթացի ու զարգացման։ «Լիահույս ենք, որ այն դրամաշնորհը, որը ստացան մրցանակակիրները՝ կարևոր դեր կունենա նրանց հետագա գործունեությունում, նոր հնարավորություններ կընձեռի բիզնես նախաձեռնությունների ընդլայնման ճանապարհին։ Ուզում եմ ընդգծել նաև, որ [...]

Ավարտվեց «Ներուժ 3.0» ծրագիրը. հայտնի են հաղթողները2022-11-01T13:40:32+00:00

Մեկնարկել է «Ներուժ 3.0» ծրագիրը. Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է մասնակիցներին

2022-12-13T06:39:00+00:00

Դիլիջանում հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի 5-օրյա միջոցառման պաշտոնական բացումը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և այլ պաշտոնատար անձինք: Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է ծրագրի մասնակիցներին և հյուրերին, անդրադարձել ծրագրի նպատակին ու կարևորությանը, այն ակնկալիքներին, որ ունի նախարարությունը ծրագրի յուրաքանչյուր մասնակցից։ «Ծրագրի հիմքում շատ կարևոր բաղադրիչ է` մասնագիտական հայրենադարձությունը: Այս համատեքստում դուք կարող եք Հայաստան բերել աշխարհի փորձը: Ապրելով, սովորելով և աշխատելով աշխարհի տարբեր վայրերում, դուք դարձել եք տվյալ երկրի մշակույթի, կենսակերպի, մտածողության կրողը։ Իսկ այստեղ, այս ծրագրի շրջանակներում՝ այժմ հանդես եք գալիս [...]

Մեկնարկել է «Ներուժ 3.0» ծրագիրը. Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է մասնակիցներին2022-12-13T06:39:00+00:00

N ԲՏԱՆ-ԴՄ-2022/01 ծածկագրով հայտարարված «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթի արդյունքներ

2022-11-01T07:29:08+00:00

Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության  N ԲՏԱՆ-ԴՄ-2022/01 ծածկագրով հայտարարված «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 120,000,000 ՀՀ դրամ: Դրամաշնորհային մրցույթով սահմանված ժամկետում մրցույթին դիմել էր 75 կազմակերպություն։ Մրցութային հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշման 31-րդ կետը, որոշեց, որ կազմակերպություններից 18-ի հետ կարող է կնքվել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր (հղմամբ ներկայացված է մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրությունը)։ Միաժամանակ, համաձայն ՀՀ Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշման 31-րդ կետի, ներկայացվում է հանձնաժողովի անդամների և քարտուղարի կողմից ստորագրված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունը և այն կազմակերպությունների ներկայացրած հայտերի պատճենները, որոնց հետ [...]

N ԲՏԱՆ-ԴՄ-2022/01 ծածկագրով հայտարարված «Գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար» դրամաշնորհային մրցույթի արդյունքներ2022-11-01T07:29:08+00:00

Դրամաշնորհային պայմանագրեր

2022-10-11T18:46:31+00:00

Պայմանագրի N ԲՏԱՆ-ԴՇ-2021/18-09 պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսկական աջակցության գումարների օգտագործման համար  4մբ Պայմանագրի N ԲՏԱՆ-ԴՇ-2021/18-08 պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսկական աջակցության գումարների օգտագործման համար  667կբ Պայմանագրի N ԲՏԱՆ-ԴՇ-2021/18-07 պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսկական աջակցության գումարների օգտագործման համար  673կբ Պայմանագրի N ԲՏԱՆ-ԴՇ-2021/18-06 պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսկական աջակցության գումարների օգտագործման համար  620կբ

Դրամաշնորհային պայմանագրեր2022-10-11T18:46:31+00:00

«Ներուժ 2022» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի հնգօրյա միջոցառման բովանդակային մասի կազմակերպման» նպատակով իրականացվող դրամաշնորհի հատկացման մրցույթ

2022-10-11T18:59:04+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է ««Ներուժ 2022» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի հնգօրյա միջոցառման բովանդակային մասի կազմակերպման» նպատակով իրականացվող դրամաշնորհի հատկացման մրցույթ, որի բյուջեն կազմում է 20,000,000 (քսան միլիոն) ՀՀ դրամ: «Ներուժ 2022» ծրագրի նպատակն է խթանել հայաստանյան ձեռնարկատիրական էկոհամակարգը՝ միաժամանակ նպաստելով հայրենադարձությանը և դեպի Հայաստան տաղանդի ներհոսքին։ Ծրագրով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներից հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին ներգրավել՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական և այլ բնույթի աջակցություն տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ Հայաստանում հիմնելու և զարգացնելու համար։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է, մի կողմից, շահառուների համար ապահովել ձեռներեցությամբ զբաղվելու պայմաններ, զարգացնել ձեռնարկատիրական էկոհամակարգը և մյուս կողմից, նպաստել Հայաստանում սփյուռքից բարձր որակավորմամբ [...]

«Ներուժ 2022» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի հնգօրյա միջոցառման բովանդակային մասի կազմակերպման» նպատակով իրականացվող դրամաշնորհի հատկացման մրցույթ2022-10-11T18:59:04+00:00

«Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար դրամաշնորհներ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

2022-11-01T07:32:55+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2022 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար դրամաշնորհներ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ: «Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար դրամաշնորհներ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել շուկա մուտք գործելու փուլում գտնվող ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և ծառայության նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը: Դրամական հատկացման բյուջեի առավելագույն չափը կազմում է 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած [...]

«Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար դրամաշնորհներ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ2022-11-01T07:32:55+00:00

Կապի ոլորտ

2022-09-23T05:30:17+00:00

Օրենքներ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենք «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենք Որոշումներ ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 14-ի «Ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 517-Ն որոշում ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 1346-Լ որոշում ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Ռադիոհաճախականությունների կառավարման հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» թիվ 992-Ն  որոշում ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության  կառավարության լիազորված պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» [...]

Կապի ոլորտ2022-09-23T05:30:17+00:00