Երևանում կանցկացվի «Կապի եվրոպական գագաթնաժողով 2023»֊ը
Marine Yeghoyan2023-05-25T14:35:08+04:00Կապի եվրոպական գագաթնաժողովը, «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո, տեղի կունենա 2023թ. հունիսի 6֊7֊ը՝ Երևանում։ Գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին և շահագրգիռ կառույցներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար: Միջոցառումն ունի երեք հիմնական ուղղություն՝ Համայնքային ցանցերի հետ կապված տեխնիկական խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, Լրացուցիչ ինտերնետ հասանելիության և ցանցային լուծումների համար քաղաքականության մշակումը և նորարարական ֆինանսավորման մեխանիզմի ստեղծումը, Ուսուցման և վերապատրաստման հնարավորություններ՝ դժվար հասանելի վայրերում լրացուցիչ ցանցեր տեղակայելու համար։ Մանրամասները ներկայացված են միջոցառման նախնական օրակարգում` https://bit.ly/3pNtA1a։ «Կապի եվրոպական գագաթնաժողով»-ին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել` https://bit.ly/41KDVs2։ Չնայած տեխնոլոգիաների գերարագ զարգացմանը` [...]