ՀՀ զինանշան

Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն

LusineM

Home/Lusine Manukyan

About Lusine Manukyan

This author has not yet filled in any details.
So far Lusine Manukyan has created 276 blog entries.

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը այցելել է «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցներին

2023-08-11T13:22:00+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը օգոստոսի 6-12-ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանում իրականացնում է «Տիեզերական ճամբար 2023» (#SpaceCamp2023) գիտակրթական ծրագիրը։ Օգոստոսի 8-ին ճամբարականներին էր այցելել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Նախարարի և ճամբարականների հանդիպումն անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում։ Նախարարը «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցների հետ խոսել է Հայաստանի համար տիեզերական տեխնոլոգիաների կարևորության մասին, նշել, որ մեր երկրի առաջընթացը կապվում է գիտության և տեխնոլոգիաների զարգացման հետ: Ռոբերտ Խաչատրյանը անդրադարձել է հայկական առաջին արբանյակին, տիեզերական գործունեության ոլորտի մասնագետների պահանջարկին, ԱԹՍ-ներից արված լուսանկարների վերծանմամբ և մշակմամբ զբաղվող մասնագետների անհրաժեշտությանը։ Նախարարը վստահ է, որ հենց «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցներն են [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը այցելել է «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցներին2023-08-11T13:22:00+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

2023-08-11T12:55:25+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 7-ին ընդունել է Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն մաղթել հետագա գործունեությունում։ Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է ԵՄ-Հայաստան համագործակցության բազմամյա փորձի ու ձևավորված գործընկերային փոխհարաբերությունների կարևորությունը, քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել EU4Business Տեխնոլոգիաների զարգացում (Technology Development), Արևելյան գործընկերության EU4Digital & Cybersecurity initiatives ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, դրանց շարունակականությանը, նոր ծրագրերի հնարավորություններին առնչվող մի շարք հարցերին։ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է հեռահաղորդակցության, թվայնացման, կիբեռանվտանգության ուղղությամբ [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ2023-08-11T12:55:25+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ԿՏՀ ղեկավար կազմին

2023-08-11T12:39:49+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 7-ին ընդունել է Կապի տարածաշրջանային համագործակցության գործադիր կոմիտեի գլխավոր տնօրեն Նուրուդին Մուխիտդինովին և գործադիր տնօրենի  տեղակալ Նատալյա Զորյային։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Երևանում կայանալիք Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Փոստային կապի և փոստային կապի օպերատորների միության համատեղ 55/44-րդ նիստի օրակարգին առնչվող հարցերին։ Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է Հայաստանի համար հեռահաղորդակցության ոլորտի կարևորությունը, անդրադարձել  այդ ուղղությամբ կատարված աշխատանքներին ու զարգացումներին, ներկայացրել փոստային կապի ոլորտում իրականացված բարեփոխումները։ Նուրուդին Մուխիտդինովը նախարարին է ներկայացրել Կապի տարածաշրջանային համագործակցության գործառույթներն ու նպատակները, անդամ պետությունների միջև արդյունավետ գործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոստային կապի [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ԿՏՀ ղեկավար կազմին2023-08-11T12:39:49+00:00

Երևանում տեղի է ունեցել Փոստային կապի հանձնաժողովի և Փոստային կապի օպերատորների խորհրդի համատեղ նիստը

2023-08-17T11:44:10+00:00

Օգոստոսի 8-ին Երևանում տեղի է ունեցել Կապի տարածաշրջանային համագործակցության Փոստային կապի հանձնաժողովի, Փոստային կապի օպերատորների խորհրդի և նրանց աշխատանքային խմբերի 55/44-րդ համատեղ նիստը, որը վարել է Կապի տարածաշրջանային համագործակցության գործադիր կոմիտեի գլխավոր տնօրեն Նուրուդին Մուխիտդինովը: Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ նշելով, որ միջոցառման անցկացումը Երևանում մեծ պատիվ է Հայաստանի համար: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ փոստը եղել է, կա և մնում է մարդկանց իրար կապող և միավորող օղակ, քանի որ այն ոչ միայն իրականացնում է կարևոր ապրանքների և տեղեկությունների առաքում, այլև ապահովում է հանձնառությունը բոլոր երկրների միջև միջազգային փոստային փոխանակմանը, իսկ անցկացվող միջոցառումները [...]

Երևանում տեղի է ունեցել Փոստային կապի հանձնաժողովի և Փոստային կապի օպերատորների խորհրդի համատեղ նիստը2023-08-17T11:44:10+00:00

Նախարարը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայման հնարավորությունները

2023-09-13T13:16:13+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձել երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորված գործակցությանը և հույս հայտնել, որ առաջիկայում այն առավել արդյունավետ կդառնա՝ ընդգրկելով համագործակցության առավել լայն շրջանակներ։ Դեսպան Նարիման Ալ-Մուլլան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ԱՄԷ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ հատկապես թվայնացման, կիբեռանվտանգության, տիեզերական տեխնոլոգիաների ուղղություններով։ Դեսպանը նախարարին է փոխանցել նաև ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ Ահմադ Ալ-Բաուարդի Ալ-Ֆալասի հրավերը՝ մասնակցելու «Դուբայ [...]

Նախարարը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայման հնարավորությունները2023-09-13T13:16:13+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հունգարիայի դեսպանին

2023-08-11T12:04:42+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հունգարիայի դեսպանատան առաջին քարտուղար Զոլտան Հեգին: Ողջունելով դեսպանին՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, մասնավորապես անդրադարձել է «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական գործունեության և թվայնացման ոլորտում տարվող աշխատանքներին: Նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև վերահաստատվող համագործակցությունը կարող է զարգանալ բարձր տեխնոլոգիական մի շարք ուղղություններով: Հունգարիայի Հանրապետության դեսպան Աննա Մարիա Շիկոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել իրենց [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հունգարիայի դեսպանին2023-08-11T12:04:42+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը «Հատուկ կապ»-ի ստեղծման 84-րդ տարեդարձի կապակցությամբ

2023-08-11T11:43:26+00:00

«Հատուկ կապ» ընկերության հարգելի՛ աշխատակիցներ, Սրտանց շնորհավորում եմ «Հատուկ կապ» ընկերության ստեղծման 84-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր աշխատանքը պատմական արմատներ ունի՝ 84 տարվա պատմություն: Այս տարիների ընթացքում ընկերության անձնակազմը մեծ նվիրումով, բարձր պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով հաջողությամբ իրականացրել է վստահված չափազանց կարևոր աշխատանքը՝ գործնականում բազմիցս ապացուցելով, որ պատրաստ է ստանձնել ցանկացած բարդության առաջադրանքներ և պատվով կատարել դրանք։ «Հատուկ կապ» ընկերությունը եզակի նշանակության կառույց է և միակն է մեր երկրում, որը հատուկ առաքումների միջպետական փոխադրումներ է կատարում։ Ձեր կողմից իրականացվող  աշխատանքն այն կարևորագույն օղակներից է, որն ապահովում է պետական նշանակության լրջագույն խնդիրներ՝ պետական հույժ գաղտնի, հատուկ փաստաթղթերի ապահով տեղափոխում։ Համոզված եմ, որ «Հատուկ կապը» [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը «Հատուկ կապ»-ի ստեղծման 84-րդ տարեդարձի կապակցությամբ2023-08-11T11:43:26+00:00

«Սևան ստարտափ սամիթ 2023»-ին մասնակցել է 110 ստարտափ աշխարհի 30 երկրներից

2023-08-11T11:20:05+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելել է հուլիսի 23-29-ը Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում անցկացված «Սևան ստարտափ սամիթ 2023» միջոցառման մասնակիցներին: Պաշտոնյաները շրջել են տաղավարներով և ծանոթացել ամենամյա վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումի ընթացքին: «Սևան ստարտափ սամիթը» տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից է, որին ամեն տարի մասնակցում են մեծ թվով կազմակերպություններ: Այս տարի միջոցառմանը մասնակցել է 110 ստարտափ աշխարհի 30 երկրներից, ընդ որում՝ մասնակցության համար դիմել էին ավելի քան 470 հայաստանյան և միջազգային ստարտափներ: Բացօթյա ճամբարի վրա հիմնված բիզնես ֆորումի 7 օրերը հագեցած են եղել պանելային քննարկումներով, սեմինարներով, խարույկի շուրջ բանակցություններով, ժամանցային [...]

«Սևան ստարտափ սամիթ 2023»-ին մասնակցել է 110 ստարտափ աշխարհի 30 երկրներից2023-08-11T11:20:05+00:00

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է ՄԱԶԾ ԿԶՆ նորարարական կենտրոն

2023-08-11T10:37:10+00:00

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 28-ին այցելել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոն, հանդիպում ունեցել կենտրոնի ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԶԾ նորարարության և ԿԶՆ ֆինանսավորման պորտֆելի ու ԿԶՆ կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը և ԿԶՆ կենտրոնի աշխատակիցները։ Հանդիպման ընթացքում Տիգրան Ճորոխյանը ներկայացրել է կենտրոնի հիմնական գործառույթների՝ տվյալագիտության, վարքաբանության, դիզայն մտածելակերպի և թվայնացման շրջանակներում իրենց իրականացրած ծրագրերը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը կարևորել է կենտրոնի գործունեությունը նորարարական նախագծերի, թվայնացման, տվյալագիտության, իրականացվող հետազոտությունների և առաջարկվող լուծումների առումով, որոնք աջակցում են ՀՀ [...]

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է ՄԱԶԾ ԿԶՆ նորարարական կենտրոն2023-08-11T10:37:10+00:00

Կապի և փոստի վարչության պետի արտաքին մրցույթ

2023-08-11T10:28:04+00:00

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության պետի (ծածկագիր՝ 24-32.2-Ղ3-1)  պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:  Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության պետի (ծածկագիր՝ 24-32.2-Ղ3-1)  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով:  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՈՒՍԱՊԱՏՃԵՆՆԵՐ Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է անհրաժեշտ փաստաթղթերի [...]

Կապի և փոստի վարչության պետի արտաքին մրցույթ2023-08-11T10:28:04+00:00