Ռոբերտ Խաչատրյանը ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին
Konstantin Chobanyan2023-05-04T08:43:58+00:00ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ իրագործվող ծրագրերի, մասնավորապես՝ թվային կարիքների բավարարմանն ուղղված «Giga» նախաձեռնության կարևորությունը: Նախարարը նշել է, որ ունենալով բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտները խթանելու և զարգացնելու ռազմավարական նպատակ, ստանձնելով Հայաստանում թվայնացման, նորարարության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առաջընթացի ապահովման պարտավորություններ՝ ՀՀ ԲՏԱ նախարարությունը պատրաստակամ է սերտորեն գործակցելու հիմնադրամի հետ: Քրիստինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ համագործակցելու երեխաների առցանց պաշտպանության, համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործման, դպրոցներում ինտերնետ հասանելիության ապահովման, տեխնոլոգիական ստարտափների [...]