Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

  1. Իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության ծրագրի պլանավորումը ու ֆինանսական ապահովումը,
  2. Իրականացնում է բյուջետային եկամուտների կանխատեսումների վերաբերյալ փաստացի հավաքագրված կամ կանխատեսվելիքհաշվարկ-հիմնավորումների հավաքագրված կամ կանխատեսվելիք հաշվարկ-հիմնավորումների հավաքագրումը, ամփոփումը,
  3. Տրամադրվող դրոշմանիշների հաշվետվությունների ընդունման, ուսումնասիրության և համեմատական ցուցանիշների ուսումնասիրության և հաստատման ներկայացման աշխատանքների իրականացում:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն,
  • իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

 

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 18.10.2024թ.:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 30.10.2023թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,

էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Դիմումի ձևը կցվում է: