Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

1.Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վերահսկողության ներքո գտնվող կայքերի պատրաստում (հետևյալ ծրագրավորման լեզուներով կամ տեխնոլոգիաներով՝ PHP – Symfony framework, Mysql, Jquery կամ AngularJS, HTML, CSS, Սերվերի օպերացիոն համակարգը՝ Ubuntu 18 կամ 20, պետք է լինի 2 տիպի վիրտուալ մեքենա՝ development և production)։

2Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կայքի թարմացում՝ ըստ սահմանված պահանջների

3.Կայքերի նախագծում և ստեղծում

  1. Տվյալների միգրացիա
  2. Կայքերի անվտանգության ստուգում                                                    
  3. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավասության ներքո գտնվող կայքերի սպասարկում                               

    7.նոր կայքերի ստեղծում:

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

 

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 30.12.2023թ.:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 02.10.2023թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17

էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am  

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով. 
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները. 
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: 

Դիմումի ձևը կցվում է: