ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչության ավագ մասնագետի մրցույթ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-1-21.2-Մ4-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է: 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-1-21.2-Մ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող արտաքին մրցույթին մասնակցող քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին կցում է անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ 

  1. դիմում (առցանց),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (երի) լուսապատճենը ,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճենը,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
  6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի հունիսի 14-ից մինչև 2023 թվականի հունիսի 19-ը ներառյալ՝  https://cso.gov.am/internal-external-competitions  էլեկտրոնային հասցեով՝  քսանչորսժամյա ռեժիմով: 

 

ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼ

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:30-ին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Միաժամանակ տեկեկացնում ենք, որ մրցույթի մասնակցի մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼ

 Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 11-ին ժամը 10:30-ին, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան»  ձևաչափով:

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ

Հիմնական աշխատավարձը՝ 189.696 (մեկ հարյուր ութսունինը հազար վեց հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:

ԹԵՍՏՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄՎԱԾ ԵՆ ՀԵՏևՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻՑ՝

 

  • «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 4, 5, 6, 8, 11, 15,հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121790
  • «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 2, 8, 10, hղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=26193
  • «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 3, 8, 10, 14, 19, 40, 41 , հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145084
  • «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ 2, 5, 14, 18, 30, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140829
  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70, 71, 73, 94-97, 104, 106-110, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։ Հղում՝  https://fliphtml5.com/fumf/egdx
  • Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։ Հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

ԹԵՍՏՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄՎԱԾ ԵՆ տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-01-17, էլեկտրոնային փոստի հասցե՝ Hr.mrcuyt@hti.am ):