Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ  հանձնարարականների իրականացման դեպքով ռազմարդյունաբերության կոմիտեի և ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վարչությունում կատարվող ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի, ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող օրենսդրական և ենթաօրենսդրական նախագծերի մշակման աշխատանքների մասնակցություն

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1)     բարձրագույն տեխնիկական կրթություն.

2)    հայերեն և ռուսերեն լեզուների ազատ տիրապետում.

3)     իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, մասնագիտական գիտելիքներ, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

4)     հաշվետվությունների կազմման, տեխնիկական առաջադրանքների մշակման, վերլուծությունների կատարման փորձ.

5)    անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

6)     համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն:

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

 

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 05.06.2024թ

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 15.06.2023թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,

էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Դիմումի ձևը կցվում է: