Նմանատիպ գրառումներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Նախարարը ողջունել է հյուրին և շնորհավորել նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է դեսպանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, նախարարության կողմից իրականացված և առաջիկայում սպասվող միջոցառումները, բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընդհանուր օրակարգը:

Դեսպան Նիլակշի Սահա Սինհան նշել է, որ կցանկանար ավելի շատ տեղեկություններ ստանալ նախարարի կողմից ներկայացված նախաձեռնությունների մասին:

Կողմերը նաև քննարկել են հունիսի 12-13-ին Հնդկաստանում կայանալիք «Global Digital Public Infrastructure Summit» գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության ձևաչափը: