Հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

1․ ՀՀ գիտաուսումնական հաստատությունների ներգրավման,արտերկրի առաջատար գիտահետազոտական հաստատությունների և ռազմարդյունաբերական տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքներ,

2.Ռազմարդյունաբերական ոլորտում  գիտահետազոտական աշխատանքների գործնական կիրառման, ընկերություններում աշխատատարության և նյութածախսի վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրման, գնահաշվարկների լիարժեք և արդյունավետ ստուգման, համաձայնեցման համար իրականացվող աշխատանքներ, նպատակային և համակարգված թեմաների մշակման, ժամանակակից միտումներին համապատասխանությանն ուղղված աշխատանքներ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն
  • իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • օտար լեզուների տիրապետում
  • համակարգչով և ժամանակակից այլ միջոցներով աշխատելու ունակություն

Փորձագետը պարտավոր է՝

  • Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները:
  • Պահպանել նախարարությունում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը:
  • Պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները:
  • Իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրենց վերապահված այլ պարտականությունները:

 

Փորձագետի պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև 21.08.2023թ.:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 10.03.2023թ.:

Փորձագետների ընտրությունը կատարվում է փաստաթղթային եղանակով:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.59-01-17,

էլ. փոստ՝ Hr.mrcuyt@hti.am

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով.
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները.
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը
  • մեկ լուսանկար 3+4 սմ չափսի:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Դիմումի ձևը կցվում է: