Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մեկնարկել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովը

Նոյեմբերի 10-ին մեկնարկել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովը՝ ArmIGF 2022-ը, որը կազմակերպել է «ՀՀ ինտերնետ կառավարման հանձնաժողով» միջգերատեսչական խումբը (ԻԿԽ)՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների հետ համագործակցությամբ։

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:

Նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է միջոցառման կարևորությունը, անդրադարձել ոլորտի մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին։ Նա հաջողություն է մաղթել համաժողովի մասնակիցներին, համոզմունք հայտնել, որ համաժողովի ընթացքում շոշափելի արդյունքներ կգրանցվեն, որոնք կնպաստեն Հայաստանում այս ոլորտի առաջընթացին։

Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը, ICANN խորհրդի փոխնախագահ Դանկո Յևտովիչը, IGF քարտուղարության ինտերնետ կառավարման և քաղաքականության խորհրդատու Անյա Գենգոն, RIPE NCC արտաքին հարաբերությունների պատասխանատու Վահան Հովսեփյանը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։

Միջոցառման բանախոսներն իրենց տեսակետն են ներկայացրել Հայաստանում ինտերնետի զարգացման ներուժի, լայնաշերտ ինտերնետի, կիբեռանվտանգության, մեդիագրագիտության, թվային տեխնոլոգիաներին առնչվող թեմաների շուրջ։

Այնուհետև տեղի ունեցել պանելային քննարկումներ:

«Արտասահմանյան ՏՏ ընկերությունների տեղափոխումը ՀՀ, մարտահրավերներ, հնարավորություններ, համագործակցություն» պանելային քննարկմանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը խոսել է ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականության, ստարտափների աջակցմանն ուղղված ծրագրերի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում այլ երկրների քաղաքացիների կողմից կազմակերպություններ գրանցելու, տեղափոխելու և գործունեություն ծավալելու հնարավորությունների մասին:

«Համացանցում տեղեկատվության կառավարումը, իրավական կարգավորումներ» թեմայի շուրջ քննարկմանն էլ մասնակցել է և թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը։

Արդեն 7-րդ անգամ անցկավող ArmIGF համաժողովի հիմնական նպատակն քննարկելու, վեր հանելու ինտերնետ կառավարմանն առնչվող արդիական խնդիրները, մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները։

Նմանատիպ գրառումներ