Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «ՄԱԿ-ը Հայաստանում. «Մեր երազանքների ապագան» թեմային

2022 թվականի հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել հունիսի 7-ին շրջանառության մեջ դրված «ՄԱԿ-ը Հայաստանում. «Մեր երազանքների ապագան»» թեմային նվիրված մեկ նամականիշի ներկայացումը:

Նամականիշի ներկայացման ներկա են եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, ՀՀ  կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, ՀայՓոստ ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

290 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են սպիտակ աղավնիներ, տարբեր երկրների դրոշներ և Երկիր մոլորակը:

Նամականիշի վրա նաև պատկերված են «ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ» և «ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի լոգոտիպը և Հայաստանի Հանրապետության դրոշը:

Ավելի վաղ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ՀայՓոստ»-ի հետ հայտարարել էր «Մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշների պատկերազարդման մրցույթ, որը նախատեսված էր աշակերտների և արվեստի ոլորտի ուսանողների համար:

Նամականիշների պատկերազարդման մրցույթի հաղթող է ճանաչվել ուսանող Մարիա Պետրոսյանը, որի ներկայացրած դիզայնով տպագրվել է նամականիշը: «ՄԱԿ-ը Հայաստանում. մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշի ներկայացման հանդիսավոր արարողության ժամանակ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից նվերներ են ստացել մրցույթի առաջին ութ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ ուսանողներ Աննա Պողոսյանը, Պայծառ Մալխասյանը և աշակերտներ Վիկտորիա Մելքոնյանը, Նորայր Հարությունյանը, Լիաննա Պետրոսյանը, Գրիգոր Սեդրակյանը, Էլեն Քյոռողլյանը, Նարեկ Ենոքյանը:

Նմանատիպ գրառումներ