Նմանատիպ գրառումներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր տնօրինության Եվրոպա-Ամերիկա-Բազմակողմ գործողություններ գրասենյակի ղեկավար Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է հյուրերին, ներկայացրել նախարարության գործունեության շրջանակը:

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, մատնանշել այցի նպատակները:
Գիյոմ Օլանժիեն իր խոսքում անդրադարձել է ոլորտային առաջնահերթություններին և այդ ուղղությամբ գործակցության հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտահետազոտական և մի շարք այլ ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր: