ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2022 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար դրամաշնորհներ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է
200,000,000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ:
«Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար դրամաշնորհներ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել շուկա մուտք գործելու փուլում գտնվող ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և ծառայության նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը: Դրամական հատկացման բյուջեի առավելագույն չափը կազմում է 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև (յուրաքանչյուրին՝ մինչև 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ):
Մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող կազմակերպություններին ներկայացվող պահանջները սահմանված են
հրավերով:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps (
www.armeps.am) համակարգի միջոցով (
www.armeps.am համակարգի
օգտագործման ուղեցույց) մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 31-րդ օրվա ժամը 16:00 (
03.10.2022), հետևյալ հղումով՝
Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2022/13
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Գոռ Եսայանին
Հեռախոս` 010 590 075, 010 590 174