Նմանատիպ գրառումներ
Ի՞նչ է ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման լիցենզիան
Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող և Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա սարքերի ներմուծման լիցենզիա է:
Ո՞վ կարող է դիմել ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման լիցենզիա ստանալու
Արտաքին առևտրի գործունեության մասնակից հայտատուները՝ համաձայն 2017 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 1425-Ն հրամանի:
Ինչպե՞ս դիմել
Դիմում հայտը լրացրեք այստեղ՝ մուտք գործելով «Ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագիր» բաժին:
Դիմումի հետագա ընթացքը
Լիցենզիաները տրամադրվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ համաձայն 2017 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 1425-Ն հրամանի հավելված 1-ի 12-րդ կետի: Մերժվում են՝ համաձայն նույն հավելվածի 19-րդ կետի:
Դիմումի ընթացքին հետևեք այստեղ: