Նմանատիպ գրառումներ

Նախագծի նպատակը

Դրամաշնորհը նպատակ ունի աջակցել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների իրականացմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը և առևտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։

Նախագծի նկարագրությունը

«Գաղափարից մինչև Բիզնես» դրամաշնորհային մրցույթը հայտարարում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ։

Բացի հաղթող թիմերին տրամադրվող ուղղակի ֆինանսավորումից, գործունեության ծավալման ընթացքում նրանք կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 12 ամիս է:

Թիրախային խմբերը

 

  • Արհեստական բանականության, տվյալագիտության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, նանոտեխնոլոգիաների և այլ ոլորտում գործունեություն ծավալող խմբերը, ընկերությունները և կազմակեպությունները, որոնց ղեկավարները պետք է լինեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ: 
  • Առկայության դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել նախկինում ստացած դրամաշնորհների ցանկը: 
  • Եզրափակիչ փուլ անցած թիմերը պետք է անձամբ մասնակցեն մրցանակաբաշխության արարողությանը: Թիմին պետք է ներկայացնի թիմի ղեկավարը: Մրցանակը կհանձնվի միայն թիմի ղեկավարին: 
  • Յուրաքանչյուր թիմ կարող է մասնակցել մրցույթին միայն մեկ ծրագրով։
  • Մրցույթում հաղթած խմբերը պարտավորվում են մեկ ամսվա ընթացքում գրանցվել որպես իրավաբանական անձ (ՍՊԸ, ՓԲԸ):Հայտերը լրացրեք այստեղ մինչև 2020թ․ հունվարի 13-ը: