Նմանատիպ գրառումներ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2022 ծրագրով տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացներին մասնակցության հայտերի ընդունման գործընթացը:
Հայտարարված մրցույթների ամփոփման արդյունքներով ընտրվել են դասընթացների կազմակերպման և անցկացման համար լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները:
Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ:
Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը (Երևանում դասընթացի արժեքի 30%-70%-ը, ՀՀ մարզերում և ԱՀ-ում դասընթացի արժեքի 40%-80%-ը):
Արցախյան պատերազմների մասնակիցների համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության փուլը, դասընթացները կլինեն անվճար:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի ողջ տարածքում իրականացնել ոլորտի 900 միջին և բարձր մակարդակի մասնագետների ուսուցման և վերապատրաստման դասընթացներ:
Մասնակիցները ուսումնառության ընթացքում հնարավորություն կունենան գործնական պրակտիկա անցնել ԲՏ ոլորտի առաջատար կազմակերպություններում՝ կիրառելով ստացած գիտելիքներն ու հմտությունները:
- Տեխնոլոգիական ձեռներեցություն
- Ինժեներություն (տպասալիկների արտադրություն)
- Կիբեռանվտանգություն
- Բլոկչեյն (Blockchain)
- Արհեստական բանականություն
Մասնակցության պայմաններին ծանոթացեք և հայտերը լրացրեք այստեղ: