Նախարարություն
Դավիթ Սահակյան

Կրթություն
1989-1994թթ. ֊ Կիրառական մաթեմատիկա (գերազանցության դիպլոմ), Երևանի պետական համալսարան, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ,
1994-1997թթ. ֊ Ասպիրանտուրա (ֆիզմաթ գիտությունների թեկնածու), Երևանի պետական համալսարան, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ,
2005թ.֊ Ուսումնական դասընթաց «Գործընթացային կառավարում» (Վկայական), «Բիզնես-ինժինիրինգ գրուպ» ֊ Բիզնես-ինժինիրինգի դպրոց, Սանկտ֊Պետերբուրգ, Ռուսաստան,
2008թ.֊ Բիզնեսի կառավարում (Վկայական), Կաց Բիզնեսի դպրոց, Փիտսբուրգի
համասարան, Փիտսբուրգ, ԱՄՆ,
2010թ.֊ «Առաջնորդը 21-րդ դարում» դասընթաց (Վկայական), Կառավարման Քենեդու դպրոց, Հարվարդի համալսարան, Բոստոն, ԱՄՆ։
Աշխատանքային գործունեություն
2020֊2021թթ. ֊ Մաթեմատիկական մեթոդները և տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության և բիզնեսի մեջ ամբիոնի վարիչ, դոցենտ (2023),
2008֊2023թթ.֊ Մագիստրոսական ծրագրերի ղեկավար,
2003֊2020թթ. ֊ Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի դոցենտ,
Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտ, Հայ֊ռուսական համալսարան
2016-2019թթ. ֊ Վերլուծության դեպարտամենտի ղեկավար, «Մոնիտիս» ՓԲԸ (TeamViewer ընկերություն),
2012-2016թթ. ֊ Փոստբանկային ծառայությունների բաժնի պետ, այնուհետև Պրոդուկտների զարգացման բաժնի պետ, «Կոնվերսբանկ» ՓԲԸ
2008-2011թթ. ֊ Փոստային ֆինանսական ծառայությունների բիզնես միավորի տնօրեն, «Հայփոստ» ՓԲԸ,
2008թ.֊Հրավիրված պրոֆեսոր, Կաց բիզնես դպրոց, Փիտսբուրգի համալսարան, Փիտսբուրգ, ԱՄՆ
2007-2008թթ. ֊ Հավատարմագրային կառավարչի խորհրդական, Haypost Trust Management B.V.,
2005-2006թթ. ֊ Պլանավորման և վերլուծության բաժնի պետ, «Ինեկոբանկ» ՓԲԸ,
2004թ.֊Հետազոտող, Արժույթի Միջազգային Հիմնադրամ, Վաշինգտոն, ԱՄՆ
2000-2005թթ. ֊ Բյուջետային պլանավորման բաժնի պետ, ՎՏԲ֊Հայաստան բանկ (նախկին՝ «Հայխնայբանկ» ՓԲԸ),
1994-2005թթ. ֊ Մաթեմատիկական մոդելավորման և մեթոդների ամբիոնի դասախոս, Երևանի պետական համալսարան,
1998-2000թթ. ֊ Բանկային վերահսկողության դեպարտամենտի մասնագետ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 զավակ
Անկուսակցական