Նախարարություն

Բովանդակություն

Համագործակցություն

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որն օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ։ Կազմակերպությունը հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում և ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 1-ին: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին:

http://www.eurasiancommission.org/ru/Pages/ses.aspx

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) հիմնադրվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմամբ: 1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որն ամրագրում է ԱՊՀ գործունեության հիմնական ուղղությունները:

https://e-cis.info/

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

2002թ. մայիսի 14-ին հիմնվել է Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ):

Հայաստանը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ է: Անդամակցությունը ՀԱՊԿ-ին Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկն է։

https://odkb-csto.org/

ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԿՏՀ)

Միջազգային տարածաշրջանային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1991թ. դեկտեմբերի 17-ին՝ մասնակից-պետությունների կապի վարչակազմերի կողմից: Դիտորդի կարգավիճակ ունի Հեռահաղորդակցության միջազգային միությունում և Համաշխարհային փոստային միությունում: ԿՏՀ գործունեությունն ուղղված է անդամ պետությունների միջև փոստային կապի, ՏՀՏ և հեռահաղորդակցության, ռադիոկապի ոլորտներում համագործակցության, ինչպես նաև տեղեկատվական հանրության զարգացմանը:

https://www.rcc.org.ru/

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀՄՄ)

ՀՄՄ-ն Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մասնագիտացված կազմակերպություն է, որը պատասխանատու է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հետ կապված հարցերի համակարգման և կարգավորման համար։

Կազմակերպությունը համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, նպաստում զարգացող աշխարհում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների արդիականացմանը, տեխնիկական չափանիշների համաշխարհային կանոնակարգմանն ու զարգացմանը։

ՀՀՄ-ի գլխավոր կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։

ՀՀՄ-ի կազմի մեջ մտնում են 193 պետություններ, ինչպես նաև 700-ից ավել անդամներ (հանրային ու մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հեռահաղորդակցման կենտրոններում աշխատող անձիք):

https://www.itu.int/ru/Pages/default.aspx

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՀՓՄ)

ՀՓՄ-ն հիմնադրվել է 1874թ.։ Կենտրոնակայանը գտնվում է Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում: Այն Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալություն է, որին անդամակցում են 191 պետություններ:

Հայաստանը կառույցին անդամակցում է 1992 թվականից` միանալով ՀՓՄ-ի Կոնվենցիային և լրացուցիչ արձանագրություններին:

ՀՀ արտաքին գործերի նախարարության 1992թ. հուլիսի 3-ի «Համաշխարհային փոստային միությանն անդամակցելու հավատարմագրի» հիման վրա՝ 1992թ. սեպտեմբերի 14-ից Հայաստանի Հանրապետությունը դարձել է ՀՓՄ-ի անդամ:

https://www.upu.int/en/Home

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՄԱԿ)

ՄԱԿ-ը հիմնադրվել է 1945 թվականին: Այն միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություններ:

Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ 1992 թվականի մարտի 2-ին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համագործակցում է ՄԱԿ-ի տարբեր մարմինների հետ։

https://www.un.org/en/

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ԵՄ)

ԵՄ-ի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումը մեծ կարևորություն ունի Հայաստանի Հանրապետության համար։

Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության իրավական հիմքը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է (ՀԸԳՀ), որը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021թ. մարտի 1-ից։

https://ec.europa.eu/info/index_en

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ, որոնց շարքում են անհրաժեշտ է առանձնացնել՝

Համաշխարհային բանկ,

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն,

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալություն,

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ,

Ասիական զարգացման բանկ։

Հարակից նյութեր