«Մասնագետների պատրաստման ԲՈւՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագիր
Նպատակ
ԲՈՒՀ-երի և տեխնոլոգական ոլորտի ընկերությունների հետ մշակել և համատեղ իրականացնել կրթական/վերապատրաստման նոր և հաջողված ծրագրեր:
Նկարագիր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագիրը մեկնարկել է 2020 թվականի ապրիլից:
2022 թվականի ծրագրով նախատեսում է Հայաստանի տարածքում իրականացնել ոլորտի շուրջ 900 միջին և բարձր մակարդակի մասնագետների ուսուցման և վերապատրաստման համար նախատեսված լսարանային դասընթացներ՝ ընդգրկելով մայրաքաղաք Երևանը, ՀՀ մարզերը և Արցախի Հանրապետությունը: Նշյալ մասնագետներն ուսումնառության ընթացքում հնարավորություն կունենան նաև գործնական պրակտիկա անցնել ԲՏ ոլորտի առաջատար կազմակերպություններում՝ կիրառելով դասընթացի ժամանակ ստացած գիտելիքներն ու հմտությունները:
Թիրախ խումբ
2022 թվականի համար առանձնացված թիրախային խմբերն են՝
- ԲՏ ոլորտում աշխատող մասնագետներ,
- Արցախյան պատերազմների մասնակիցներ (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար բոլոր բաղադրիչների դասընթացները կլինեն անվճար),
- Ցանկացած անձ, ով կտիրապետի ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներին:
- Հայտադիմումները լրացրեք և հաստատեք ըստ դասընթացների և ուղղությունների՝ edu.hti.am կայքում:
Լրացուցիչ տեղեկություններ
- 2020 թվականին ծրագիրն իրականացվել է 19 ուղղություններով՝ 11 կազմակերպութոյւնների կողմից: Ծրագրի դիմորդների թիվը կազմել է՝ 15360: Դասընթացներն ավարտել է 5225 շրջանավարտ, որոնցից՝ Երևանից 2434, մարզերից և Արցախից՝ 2791 մասնակից:
- 2021 թվականի ծրագիրն իրականացվել է 16 ուղղություններով՝ 8 կազմակերպությունների կողմից: Ծրագրի դիմորդների թիվը կազմել է 7026: Դասընթացներն ավարտել է 2896 շրջանավարտ, որոնցից՝ Երևանից 1480, մարզերից և Արցախից՝ 1416 մասնակից: Ծրագրին ներգրավված են եղել Արցախյան պատերազմների 421 մասնակիցներ:
- 2022 թվականին ծրագիրն իրականացվում է 5 ուղղություններով՝ 7 կազմակերպությունների կողմից։
Կոնտակտային տվյալներ
- Կայք՝ edu.hti.am
- Հեռ․՝ +374 10 590319
- Էլ. հասցե՝ eduprojects@hti.am
Կարևոր է իմանալ
Պետությունը ֆինանսավորում է դասընթացի արժեքի մի մասը՝ Երևանում՝ 30%-70%-ը, ՀՀ մարզերում և ԱՀ-ում՝ 40%-80%-ը
Մասնակիցը կարող է դիմել միաժամանակ մի քանի դասընթացներին մասնակցելու համար
Արցախյան պատերազմների մասնակիցների համար դասընթացներն անվճար են