«Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային ծրագիր

Նպատակ

«Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային ծրագրի նպատակն է բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին հնարավորություն ընձեռել հավելյալ անձնակազմ ներգրավել, իսկ սկսնակ մասնագետներին, ովքեր ունեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի նախնական գիտելիքներ և հմտություններ՝ գործնական պրակտիկա անցնել բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություններում:

Նկարագիր

«Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային ծրագրի մեկնարկը տրվել է 2021 թվականին:

Փորձնակները հնարավորություն են ստանում կիրառել իրենց գիտելիքը գործնականում, ներգրավվել և աշխատել ընկերություններում՝ ձեռք բերելով մասնագիտական գիտելիքներ ոլորտային հմտություններ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը յուրաքանչյուր փորձնակի հաշվարկով՝ ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով (հարկերը ներառյալ), ընկերությանը տրամադրում է ամսական գումար:

Պրակտիկայի ավարտին ընկերությունները երաշխավորում են ապահովել ծրագրին մասնակցած փորձնակների առնվազն 50%-ին առնվազն մեկ տարվա աշխատանքային պայմանագրով, առնվազն 150 000 ՀՀ դրամ աշխատավարձով:

Թիրախ խումբ

  • Բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ
  • Բարձր տեխնոլոգիական ոլորտի սկսնակ մասնագետներ

Լրացուցիչ տեղեկություններ

  • Ծրագիրն իրականացրել են 9-ը կազմակերպություններ:
  • Ներգրավվել է 90 փորձնակ:
  • Գործնական պրակտիկայի 6 ամսյա փորձաշրջանի ավարտից հետո, աշխատանքային պայմանագրեր է կնքվել 66 փորձնակի հետ:

Կոնտակտային տվյալներ

Կարևոր է իմանալ

  • Ծրագրում ներգրավվել է 90 փորձնակ

  • Փորձաշրջանի տևողությունը 6 ամիս է

  • 90 փորձնակից 66-ի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր