«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիր

Նպատակ
Ծրագրի նպատակն է Հայաստանում ձեռնարկատիրական էկոհամակարգի կայացումը, որն առանցքային և նշանակալի դեր ունի նորարարական համակարգի զարգացման գործընթացում։

Նկարագիր
Ծրագրով նախատեսվում է ֆինանսավորում և այլ ռեսուրսների տրամադրում սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ առևտրայնացնելու իրենց գաղափարները և նոր արժեք ստեղծելու տնտեսությունում։ Մասնավորապես, դրամաշնորհային մրցույթների միջոցով սկսնակ ընկերություններին կտրամադրվի ֆինանսավորում գաղափարի և աճի փուլերում ապահովելու արտադրանքի զարգացումը և մուտքը դեպի շուկա:

Թիրախ խումբ
Գաղափարի և աճի փուլերում գտնվող սկսնակ տեխնոլոգիական ընկերություններ:

Լրացուցիչ տեղեկություն
• Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունները հնարավորություն կունենան մասնակցելու ինկուբացիոն ծրագրի, ինչը կօգնի նրանց աշխատել իրենց գաղափարի վրա, մշակել նվազագույն կենսունակ արտադրանք և անցում կատարել զարգացման հաջորդ փուլ։
• Ինկուբացիոն փուլի բարեհաջող ավարտից հետո այդ ընկերությունները պատրաստ կլինեն դրամաշնորհի տեսքով ֆինանսավորում ստանալու՝ թիրախային շուկաներ մուտք գործելու և հաճախորդների բազա հավաքագրելու համար։
• Գաղափարի փուլի դրամաշնորհային մրցույթում նախատեսվում է տրամադրել առավելագույնը 5 միլիոն ՀՀ դրամ։
• Շուկա մուտք գործելու փուլի դրամաշնորհային մրցույթի շրջանակում ընկերություններին կտրամադրվի առավելագույնը 10 միլիոն ՀՀ դրամ։
• Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունները հնարավորություն կունենան մասնակցելու աքսելերացիոն ծրագրի: Ֆինանսավորման տրամադրման և աքսելերացիայի ապահովման արդյունքում կզարգանան նոր սկսնակ տեխնոլոգիական ընկերություններ, որոնցից լավագույնները հնարավորություն կունենան, ներդրումներ ներգրավելու:

Դրամաշնորհային մրցույթների մանրամասները, այդ թվում՝ մասնակցության պայմանները, դիմելու կարգը և ժամկետները ներկայացված են «Դրամաշնորհներ» բաժնում:

Կոնտակտային տվյալներ
Էլ. հասցե՝ startupgrants@hti.am
Հեռ.՝ +374 10 59 01 74

Կարևոր է իմանալ

  • «Գաղափարից մինչև բիզնեսը» տեխնոլոգիական ստարտափերի ֆինանսավորման պետական ծրագիր է

  • Այն, սովորաբար, բաղկացած է լինում 2 բաղադրիչից՝ գաղափարի և շուկա մուտք գործելու փուլերի համար նախատեսված առանձին դրամաշնորհներով:

  • Ծրագրին դիմելու համար պետք է առաջնորդվել ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի հրավերով

  • Մրցույթներին դիմելու համար իրավաբանական անձ հանդիսանալը պարտադիր նախապայման է