Ստանալ ռադիոհաճախականության սարքավորումների լիցենզիա

Ի՞նչ է ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման լիցենզիան

Ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող և Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա սարքերի ներմուծման լիցենզիա է:

Ո՞վ կարող է դիմել ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման լիցենզիա ստանալու

Արտաքին առևտրի գործունեության մասնակից հայտատուները՝ համաձայն 2017 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 1425-Ն հրամանի:

Ինչպե՞ս դիմել

Դիմում հայտը լրացրեք այստեղ՝ մուտք գործելով «Ռադիոհաճախականության սարքավորումների ներմուծման արտոնագիր» բաժին:

Ո՞րն է դիմումի հետագա ընթացքը:

Լիցենզիան տրամադրվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ հիմք ընդունելով 2017 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 1425-Ն հրամանի հավելված 1-ի 12-րդ կետը: Մերժվում են՝ հիմք ընդունելով նույն հավելվածի 19-րդ կետը:

Դիմումի ընթացքին հետևեք այստեղ :

Կարևոր է իմանալ

  • Դիմումի պատասխանը տրվում է 30 օրվա ընթացքում

  • կարող են դիմել ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը

  • Դիմել պետական գրանցումը ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում

  • Դիմումը անվճար է