Պետական աջակցություն՝ եկամտային հարկի 50 տոկոսի չափով
Ի՞նչ է եկամտային հարկի 50 տոկոսի չափով պետական աջակցությունը
Աջակցության նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի զարգացումը:
Հաշվարկվում և տրամադրվում է 2022թ. մարտ և դրան հաջորդող տասնմեկ ամիսների համար՝ նոր ընդունված աշխատողների մասով պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2023թ. մայիսի 1-ն է:
Ո՞վ կարող է դիմել
ՏՏ ոլորտի կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք, սկսած 2022թ. մարտի 1-ից, ներգրավել են առնվազն 10 նոր աշխատող:
Ինչպե՞ս դիմել
Ներբեռնե՛ք և լրացրե՛ք անհրաժեշտ փաստաթղթերի ձևանմուշները.
- Դիմում-հայտ
- Աջակցություն ստանալու դիմում
- Շահառու հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի աշխատողների մասնագիտական անձնակազմի վերաբերյալ տեղեկանք
Ներկայացրե՛ք նաև փաստաթղթեր՝
- յուրաքանչյուր ամսվա համար վերոնշյալ կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան նոր ընդունված աշխատողների, նրանց հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասին , քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց վճարված եկամուտների, դրանցից հաշվարկված և վճարված եկամտային հարկի մասին,
- աշխատողներին եկամուտների վճարումը հավաստող փաստաթղթեր:
Լրացված ձևանմուշներն ու պահանջվող փաստաթղթերն ուղարկեք՝
տարբերակ 1. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական info@hti.am էլեկտրոնային հասցեին
տարբերակ 2. e-request.am հարթակում.
- ընտրե՛ք «իրավաբանական անձ» դաշտը,
- դիմումն ուղղե՛ք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,
- վավերացրե՛ք էլեկտրոնային ստորագրությամբ:
Տարբերակ 3. առձեռն.
- հանձնե՛ք լրացված և ստորագրված փաստաթղթերը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համապատասխան բաժնի աշխատակցին (անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):
Իրավական տեղեկատվություն
Կարդացե՛ք
Կարևոր է իմանալ
Կարող են դիմել տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ներգրավել են առնվազն 10 նոր աշխատող՝ սկսած 2022 թ. մարտի 1-ից:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2023թ. մայիսի 1-ն է: