«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝

• կազմում և իրավասու մարմին է ներկայացնում ՀՀ հաճախականությունների բաշխումները,

• կատարում է ռադիոեթերի դիտարկում և ազդանշանների տեխնիկական պարամետրերի չափումներ,

• տեղորոշում է ռադիոէլեկտրոնային միջոցները և բարձր հաճախության սարքավորումները,

• իրականացնում է էլեկտրամագնիսական իրավիճակների չափումներ և հաշվարկներ,

• կատարում է ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների տեխնիկական զննումներ,

• անցկացնում է ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության  սարքավորումների փորձաքննություն,

• հայտնաբերում և վերացնում է եթերի խանգարման աղբյուրները,

• պարբերաբար վերանայում է Հայաստանի Հանրապետությունում հաճախականությունների բաշխման ազգային աղյուսակը՝ հաճախականությունների բաշխման միջազգային աղյուսակին հնարավորինս  համապատասխանեցնելու նպատակով,

• Ընդունում է ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների տեղադրման վայրերում շինարարական աշխատանքների՝ տեխնիկական նորմերին համապատասխանության,

• իրականացնում է հատկացված հաճախությունների պլանային չափումները:

 

«ՀՀԿ» ՊՈԱԿ-ն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

 

• Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների բոլոր  տեսակի չափումների և փորձաքննության իրականացում,

• Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների էլեկտրամագնիսական համատեղելիության նախագծի կազմում, 

• Ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների մոնտաժային և կարգավորման աշխատանքների իրականացում,

• Կապի և ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում խորհրդատվական ծառայությունների մատուցում,

• Կապի և ռադիոէլեկտրոնիկայի ու անտենաֆիդերային սարքավորումների նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացում:

 

Գլխավոր տնօրենի պաշտոնակատարն է Արամ Ամարյանը:

Հասցե`Հայաստանի Հանրապետություն,

Ք. Երևան, Թբիլիսյան խճուղի, 29

Հեռախոս ` (37410) 28-87-17

Ֆաքս` ( 37410) 28-86-83
էլ.փոստ՝ rtc@hti.am

 

«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» 1MB