«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է:

«Հայփոստ» պետական ձեռնարկությունը հիմնադրվել է 1994 թ. հոկտեմբերի 12-ին՝ պետական ձեռնարկության կազմակերպաիրավական ձևով: 1998 թ. ապրիլին վերակազմավորման արդյունքում գրանցվել է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը («Հայփոստ» ՓԲԸ), ինչպիսի կազմակերպաիրավական կարգավիճակով ընկերությունը գործում է մինչ օրս:

Հայաստանի Հանրապետությունն իր փոստային տարածքի կառավարման նպատակով Խորհրդային Հայաստանի փոստային եթակառուցվածքի հիման վրա ստեղծել է Հայաստանի հանրային փոստային ցանց, ինչպես նաև փոստային կապի ազգային օպերատոր, որին էլ լիազորել է Հայաստանի Հանրապետության անունից մատուցելու ունիվերսալ փոստային ծառայություններ և Համաշխարհային Փոստային Միության շրջանակներում իրականացնելու միջազգային փոստափոխանակում:

«Հայփոստ» ՓԲԸ-ին է պատկանում Հայաստանի Հանրապետության հանրային փոստային ցանցը` ներառյալ 885 փոստային բաժանմունքներ ՀՀ ողջ տարածքում, երեք ներհանրապետական և մեկ միջազգային փոստի տեսակավորման կենտրոններ, փոստային տրանսպորտ, ՏՏ և անվտանգության ենթակառուցվածքներ և այլ միջոցներ: «Հայփոստ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից ՀՀ կառավարության որոշման հիման վրա հանդես է գալիս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
Հիմնական ծառայություններ
Հայփոստի կողմից առաջարկվող ծառայություններից են`
  • Փոստային ծառայություններ՝ նամակների առաքում (հասարակ, պատվիրված, գնահատված), ծանրոցների առաքում, միջազգային փոստ և ԱՓԾ,
  • Վճարային ծառայություններ՝ կենսաթոշակների վճարում, կոմունալ վարձավճարներ, ոստիկանական և հարկային վճարների գանձում, դրամական փոխանցումներ,
  • Մանրածախ առևտուր՝ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառք:
Ընկերության գլխավոր տնօրենն է Հայկ Կարապետյանը:
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, 375002
Երևան, Սարյան-22
Հեռախոս՝ +374 (10) 514 514
Ֆաքս՝ +374 (10)  539 256
Էլ. փոստ՝ info@haypost.am
Կայք՝ www.haypost.am