Ընկերության ստեղծման նպատակը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումն է։
Իր առջև դրված նպատակներն իրականացնելու համար ընկերությունը զբաղվում է տնտեսական գործունեության հետևյալ հիմնական տեսակներով․
– գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական, նախագծային աշխատանքների կատարում,
– մաթեմատիկական մեքենաների, հաշվողական տեխնիկայի, էլեկտրոնային սարքերի արտադրության կազմակերպում,
– հատուկ նշանակության արտադրատեսակների արտադրություն,
– առևտրական, միջնորդական և ֆինանսական գործունեության իրականացում,
– գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն,
– ոչ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մշակում, դրանցից իրերի պատրաստում և վաճառք,
– թափոններից ու ջարդոններից թանկարժեք մետաղների կորզում, իրերի պատրաստում և վաճառք,
-արտաքին տնտեսական գործունեության, արտադրանքի արտահանման և ներմուծման իրականացում,
– ժողովրդական լայն սպառման ապրանքների արտադրություն,
– տարաբնույթ ծառայությունների իրականացում, սպասարկում բնակչության պատվերներով,
– մարկետինգային գործունեության իրականացում:
Ընկերության գլխավոր տնօրենը Ռաֆայել Տիգրանի Սահակյանն է։
Հասցե՝ 0033, ՀՀ, ք․ Երևան, Հ․ Հակոբյան 3
Հեռ․՝ +374 10 22 65 02, +374 43 700 245 (բջջ․)
Էլ․փոստ՝ ervmmg@gmail.com