«Գեոկոսմոս» ՓԲԸ

«Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2017թ. նոյեմբերի 16-ին՝ ՀՀ կառավարության N 1478-Ա որոշմամբ։

«Գեոկոսմոս»-ը միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է։

ՀՀ կառավարության 2022թ. մարտի 10-ի N 294-Ա որոշմամբ ընկերության բաժնետոմսերի կառավարումը լիազորվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոկտեմբերի 21-ին «Գեոկոսմոս» ՓԲԸ-ին տրամադրել է տիեզերական գործունեություն իրականացնելու համար առաջին լիցենզիան:

«Գեոկոսմոս» ընկերությունը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ հիմնական տեսակներով.

1) Երկրի հեռահար զոնդավորման միջոցով ուղիղ հեռարձակմամբ տիեզերա-լուսանկարների ստացում ինչպես սեփական ընդունիչ կայանի միջոցով, այնպես էլ այլ պետությունների ընդունիչ կայանների միջոցով,
2) նոր և արխիվային տիեզերալուսանկարների ստացում և տրամադրում,
3) տիեզերալուսանկարների հիման վրա թվային քարտեզների ստեղծում և թարմացում,
4) գյուղատնտեսության, էկոլոգիայի և բնապահպանության, քաղաքաշինության, հողօգտագործման և տարածքների կառավարման, կադաստրի, ջրային տնտեսության, արտակարգ իրավիճակների մշտադիտարկման, էներգետիկայի, երկրաբանության և գեոդեզիայի, անտառային տնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային քարտեզագրության և այլ բնագավառների ապահովում՝ Երկրի հեռահար զոնդավորման միջոցով ստացված տիեզերալուսանկարներով,
5) թվային քարտեզների նախապատրաստում տպագրության,
6) ֆոտոգրամետրիկական աշխատանքներ,
7) աէրոֆոտոլուսանկարահանման աշխատանքներ,
8) մեծ տարածքների պատկերների խճանկարների, ֆոտոպլանների և օրտո-
ֆոտոպլանների պատրաստում,
9) ռելիեֆի և տեղանքի թվային մոդելի ստեղծում,
10) տիեզերալուսանկարների հիման վրա մասշտաբային բոլոր տեսակի թվային քարտեզների և պլանների թարմացում և պատրաստում,
11) գիտահետազոտական աշխատանքների կատարում:

«Գեոկոսմոս» ՓԲԸ-ն ունի համագործակցության լայն շրջանակ։ Այսօր արդեն համագործակցում է տիեզերական ոլորտի գործունեություն իրականացնող ընկերությունների հետ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Չինաստանից, Բելառուսից և այլ երկրներից:

«Գեոկոսմոս» ՓԲ ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի տիեզերական ոլորտում ԵԱՏՄ (ЕврАзЭС) շրջանակներում իրականացվող ԳՀ և ԳՀՓԿ աշխատանքներին (НИР и НИОКР):

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան,Կոմիտասի պող. 35/2 շենք
Հեռախոս՝ (+37412) 58-22-58, (094) 00-22-88
Էլ.փոստ՝ geocosmos@hti.am